16.02.2018 11:16

Փհենչհան-2018. Օլիմպիական ոսկին բաժին հասավ կանադացի չմշկասահորդին

Փհենչհան-2018. Օլիմպիական ոսկին բաժին հասավ կանադացի չմշկասահորդին

Փհենչհանում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերում կայացել են տղամարդկանց չմշկասահքի 10 000 մետր մրցումները:

Օլիմպիական չեմպիոն է դարձել կանադացի Տեդ-Յան Բլումենը: Արծաթե մեդալը նվաճել է հոլանդացի Յորիտ Բերգսման, իսկ բրոնզը բաժին է հասել իտալացի Նիկոլյա Տումոլերոյին:

Չմշկավազք, տղամարդիկ, 10 000 մետր

1. Տեդ-Յան Բլումեն (Կանադա)՝ 12.39,77

2. Յորիտ Բերգսմա (Հոլանդիա)՝ 2,21

3. Նիկոլյո Տումոլերո (Իտալիա)՝ 14,55