16.02.2018 11:33

Տուխելը մերժել է մերժել է մի շարք ակումբների առաջարկները

Տուխելը մերժել է մերժել է մի շարք ակումբների առաջարկները

Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը, որը 2016/17 մրցաշրջանի վերջում հեռացել է զբաղեցրած պաշտոնից, մերժել է մի շարք ակումբների առաջարկները:

Ինչպես տեղեկացնում է «Sport Bild»-ը, 2017/18 մրցաշրջանի մեկնարկից առաջ Տուխելը հրաժարվել է գլխավորել «Շալկե-04»-ն ու Լևերկուզենի «Բայերը», սեպտեմբերին մերժել է «Վոլֆսբուրգի» առաջարկը, իսկ նոյեմբերի սկզբին մերժել է անգլիական «Էվերթոնին»:

Գերմանացի մասնագետը կարծել է, որ իրեն աշխատանք առաջարկած ակումբները չեն համապատասխանում իր ամբիցիաներին:

Ենթադրվում է, որ Տուխելը ցանկանում է դառնալ Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչը, սակայն այդ մասին բանակցություններ դեռևս չեն սկսվել:

2016/17 մրցաշրջանի վերջում Տուխելը տարաձայնություններ ունեցավ Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարության հետ, և գերմանացի մասնագետը հեռացվեց զբաղեցրած պաշտոնից: