16.02.2018 12:17

Ավստրիան չեղյալ է հայտարարել ծխախոտի արգելքը

Ավստրիան չեղյալ է հայտարարել ծխախոտի արգելքը

Արևմտյան շատ երկրներ արգելել են ծխելը բարերում, ռեստորաններում և այլ հասարակական վայրերում, սակայն Ավստրիան որոշել է հակառակվել ընդհանուր այդ միտմանը:

2015 թ. ընդունված օրենքի շրջանակներում մայիսին Ավստրիայում պետք է ամբողջությամբ արգելվեր ծխելը հասարակական վայրերում, սակայն երկրի նոր կառավարությունը, որ կազմված է Ժողովրդական կուսակցության պահպանողականներից և Ազատություն կուսակցության աջերից, հրաժարվել է այդ ծրագրից:

Օրենքը չեղարկելու նախաձեռնողը Ազատություն կուսակցության առաջնորդ, փոխկանցլեր Հայնց-Քրիստիան Շտրահեն է, որը հունվարին խորհրդարանում հայտարարել է, որ ծխելու արգելքը սահմանափակում է քաղաքացիների ընտրության ազատությունը:

Փոխանցում է BBC-ն: