16.02.2018 12:26

Հրայր Թովմասյանը՝ ՍԴ անդամի թեկնածու

Հրայր Թովմասյանը՝ ՍԴ անդամի թեկնածու

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն առաջադրվել է Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում:  Այդ մասին երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։  

Այսօր արդեն Թովմասյանը  հրաժարականի դիմում է ներկայացրել հանձնաժողովի նախագահի պաշտոնից:

Այդ պաշտոնում, ըստ Շարմազանովի, ՀՀԿ-ն առաջադրելու է նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին։