16.02.2018 13:10

Նիդեռլանդների խորհրդարանի ստորին պալատը Հայոց ցեղասպանության մասին 2 բանաձեւ է ընդունել. PanARMENIAN

Նիդեռլանդների խորհրդարանի ստորին պալատը Հայոց ցեղասպանության մասին 2 բանաձեւ է ընդունել. PanARMENIAN

Նիդեռլանդների խորհրդարանի ստորին պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությանը վերաբերող երկու բանաձեւ։

Ինչպես փոխանցում է panarmenian-ը՝ հղում կատարելով NL Times-ին, դրանցից առաջինը ճանաչում է հայերի ցեղասպանության իրականացման փաստը։ Երկրորդում նշվում է, որ Նիդեռլանդների նախարարը կամ պետքարտուղարը պետք է ներկա գտնվի Երեւանում ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներին ապրիլին։

Երկու բանաձեւերն էլ համահեղինակել է «Քրիստոնեական միության» պատգամավոր Ջոել Ուորդեվինդը։ Իշխող կոալիցիայի բոլոր կուսակցությունները միացել են բանաձեւերին։