16.02.2018 14:45

Ուկրաինայում ինը կուսակցություններ պահանջել են ապահովել Սաակաշվիլիի վերադարձը

Ուկրաինայում ինը կուսակցություններ պահանջել են ապահովել Սաակաշվիլիի վերադարձը

Ինը ուկրաինական քաղաքական կուսակցություններ պահանջել են ապահովել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի վերադարձը երկիր և նրան հնարավորություն տալ պաշտպանելու իր իրավունքները ուկրաինական դատարանում:

Կուսակցությունները համոզված են, որ Սաակաշվիլիին արտաքսելով՝ «իշխանությունները քաղաքական հաշվեհարդար են տեսել, խախտել են մարդու իրավունքները և հսկայական վնաս են հասցրել Ուկրաինայի միջազգային հեղինակությանը»: Նրանք նաև հայտարարել են, որ բոլոր պաշտոնյաները, որոնք, իրենց կարծիքով՝ խախտել են օրենքը  քաղաքական գործչին արտաքսելիս, «պետք է հայտնվեն մեղադրյալի աթոռին»:

Փոխանցել է ria.ru-ն: