16.02.2018 14:59

«Ի՞նչ: Ի՞նչ». Ամուսինը կնոջ հղիության մասին իմանում է ինքնաթիռի օդաչուից

«Ի՞նչ: Ի՞նչ». Ամուսինը կնոջ հղիության մասին իմանում է ինքնաթիռի օդաչուից

Ֆլորիդայի բնակչուհի Օդրի Ռոուզը որոշել էր անսովոր ձևով ամուսնուն հայտնել, որ ընտանիքում համալրում է լինելու: Չիկագո մեկնելիս նա ինքնաթիռի անձնակազմին նամակ է գրում. «Ես մի մեծ խնդրանք ունեմ: Ես քիչ առաջ եմ իմացել, որ հղի եմ, և ուզում եմ անակնկալ անել ամուսնուս: Հուսով եմ՝ դուք կարող եք թռիչքից առաջ հայտարարել այդ մասին»:

Դևիդի արձագանքը Օդրին տեսանկարել է: Սկզբում նա իր հեռախոսով է զբաղված, բայց երբ լսում է իր անունը ու հասկանում՝ ինչն ինչոց է, զարմացած հարցնում է՝ «Ի՞նչ, ի՞նչ»:

«Ըստ երևույթին՝ Դևիդ և Օդրի Ռոուզները գաղտնի կերպով օդանավ են բարձրացրել ևս մի ուղևորի»,- բարձրախոսով հայտարարել էր օդաչուն:

Օդրին ասել է, որ շատ գոհ է և կարծում է, որ անակնկալն ստացվեց:

Փոխանցում է ria.ru-ն: