17.02.2018 09:15

ESPN. «Ռեալ»-ը կպայքարի Պոգբայի տրանսֆերի համար

ESPN. «Ռեալ»-ը կպայքարի Պոգբայի տրանսֆերի համար

«Ման. Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան ժամանակին Մադրիդի «Ռեալ»-ի փոխարեն նախընտրեց տեղափոխվել «Ման. Յունայթեդ»:

Մամուլում վերջերս տեղեկություններ հայտնվեցին, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը փոշմանել է և ցանկանում է հեռանալ «Օլդ Թրաֆորդ»-ից:

ESPN-ի փոխանցմամբ, «սերուցքայիններ»-ը պատրաստ են պայքարել 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու համար, չնայած Ժոզե Մոուրինյոն և «կարմիր սատանաներ»-ի ղեկավարությունը չեն ցանկանում բաժանվել Պոգբայից: