17.02.2018 09:45

Նեյմարը կդառնա Մունդիալ-2022-ի դեմքը

Նեյմարը կդառնա Մունդիալ-2022-ի դեմքը

Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարները մտադիր են ամեն գնով թիմում պահել Նեյմարին: Այս մասին հայտնում է El Confidencial-ը:

Աղբյուրի տեղեկություններով, ակումբի ղեկավարությունը Նեյմարին ասել է, որ նա դառնալու է Քաթարում անցկացվելիք Մունդիալ-2022-ի դեմքերից մեկը: Այդ դերի համար 26-ամյա բրազիլացին տարեկան 50 միլիոն եվրո կստանա:

Նշենք, որ ՊՍԺ-ում Նեյմարի տարեկան աշխատավարձը կազմում է 38 միլիոն եվրո: