17.02.2018 10:15

Պոգբան խնդրել է Մոուրինյոյին փոխել սխեման

Պոգբան խնդրել է Մոուրինյոյին փոխել սխեման

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան խնդրել է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին փոխել Սատանաների սխեման և իրեն հատկացնել իր սիրած դիրքը։

Այս ձմեռ Պոգբան ամենևին չի արդարացնում Մոուրինյոյի ակնկալիքները։ Պորտուգալացին արդեն 2 անգամ փոխել է կիսապաշտպանին հանդիպումների ընթացքում, իսկ «Հադերսֆիլդի» հետ խաղում Պոլն ընդհանրապես մնաց պահեստայինների նստարանին։

Ինչպես պարզել է Daily Record-ը, Պոգբան գտնում է, որ իր անարդյունավետ խաղն ուղղակի կապված է դաշտում իր զբաղեցրած դիրքի հետ։ Պոլը դժգոհ է հենակետայինի իր դիրքից, որը պաշտպանությունում մեծ պատասխանատվություն է ենթադրում։

Ֆրանսիացին իր ցանկությունները հայտնել է մարզչին՝ խնդրելով Մոուրինյոյին փոխել 4-2-3-1 սխեման 4-3-3 սխեմայով, իսկ իրեն խաղացնել ձախ կենտրոնական կիսապաշտպանի դիրքում։ Հենց այս դիրքում է Պոգբան ժամանակին փայլել «Յուվենտուսում»։