17.02.2018 10:30

Ե՞րբ կփակվի տրանսֆերային պատուհանը Չինաստանում

Ե՞րբ կփակվի տրանսֆերային պատուհանը Չինաստանում

Չինական «Բեյցզին Գոանը» հետաքրքրված է Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Մուսա Դեմբելեի ծառայություններով: Skysports-ն անդրադարձել է ինչպես Դեմբելեին, այնպես էլ տրանսֆերային այլ լուրերի:

Տրանսֆերային շուկան բացվել է հունվարի 1-ին, սակայն ի տարբերություն Անգլիայի, կփակվի միայն փետրվարի 28-ին:

Այս ընթացքում չինական ակումբները փորձում են կազմերն ուժեղացնել եվրոպական ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստներով, մասնավորապես «Բեյցզին Գոանը» մտադիր է հրավիրել Մուսա Դեմբելեին  «Տոտենհեմից», ինչպես նաև Ջոնաթան Վիերային «Լաս Պալմասից»: Վերջին հունվարի ցանկանում էր ձեռք բերել նաև անգլիական «Նյուքասլը»:

Լուրեր կան նույնիսկ այն մասին, որ չինական «Հեբեյ Ֆորչունը» հետաքրքրված է «Բարսելոնայի» աստղ Լիոնել Մեսսիով: Ճիշտ է, նշվում է նաև այն մասին, որ արգենտինացի հնարավոր տեղափոխությունը կարող է արժենալ 1,2 միլիարդ ֆունտ:

Բացի Չինաստանից, տրանսֆերային պատուհանը բաց է նաև Ռուսաստանում ու Բրազիլիայում: Ռուսներն այն կփակեն փետրվարի 22-ին, իսկ բրազիլացիների մոտ՝ ապրիլի 2-ին: MLS-ում տրանսֆերային պատուհանը բացվել է փետրվարի 7-ին, կփակվի մայիսի 1-ին:

ՖԻՖԱ-ն հաստատել է, որ Անգլիայում տրանսֆերային պատուհանը կրկին բաց կլինի հունիսի 9-ից և պաշտոնապես կփակվի օգոստոսի 31-ին:

Սակայն Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբների միմյանց հետ համաձայնության գալուց հետո տրանսֆերային պատուհանը վերջիններիս համար կփակվի օգոստոսի 9-ին՝ 2018/19 թթ. մրցաշրջանի մեկանարկից երկու օր առաջ:

Մնացած երկրներից շատերում տրանսֆերային պատուհանը կփակվի օգոստոսի վերջին: