17.02.2018 21:19

Լա Լիգա. «Էյբար» - «Բարսելոնա»՝ 0:2. առաջատարը 3 միավոր վաստակեց (տեսանյութ)

Լա Լիգա. «Էյբար» - «Բարսելոնա»՝ 0:2. առաջատարը 3 միավոր վաստակեց (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի շրջանակում առաջատար «Բարսելոնա»-ն հյուրընկալվեց «Էյբար»-ին և հաղթանակ տարավ:

Վալվերդեի թիմը 2 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: Խաղի 16-րդ րոպեին Լուիս Սուարեսը հաշվի մեջ առաջ մղեց կատալոնացիներին, իսկ Ժորդի Ալբան 88-րդ րոպեին կրկնապատկեց հյուրերի առավելությունը:

Նշենք, որ 66-րդ րոպեին «Էյբար»-ի կազմում 2-րդ դեղին քարտը ստացել և խաղադաշտից հեռացվել է Ֆաբիան Օրելյանան:

Այս հաղթանակից հետո «Բարսելոնա»-ն 62 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը: «Էյբար»-ն, իր հերթին, 35 միավորով 7-րդն է:

«Էյբար» - «Բարսելոնա»՝ 0:2
0:1՝ Սուարես (16'), 0:2` Ալբա (88')