19.02.2018 19:32

Ստեփանակերտը 2018-ին զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրում է ակնկալում

Ստեփանակերտը 2018-ին զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրում է ակնկալում

ԼՂ կարգավորան հարցում 2018-ին Ստեփանակերտի սպասելիքները կապված են ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի եւ դիտարկման կարողությունների ընդլայնման հետ, լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԼՂՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:

Նա նշել է, որ հաջորդ քայլը պետք է լինի կրակի դադարեցման ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ավելի առարկայական քննարկումը:

Ըստ նախարարի, դրա շնորհիվ կհաջողվի խուսափել մարդկային զոհերից, եւ այդ կերպ կվերանա հակամարտող կողմերի հասարակությունների միջեւ լարված հարաբերությունների պահպանման հիմնական աղբյուրը։

«Դա, իր հերթին, բարենպաստ պայմաններ կստեղծի կողմերի միջեւ վստահության վերականգնմանն ուղղված միջոցառումների իրականացման համար։ Այդ քայլերի ամբողջությունը բանակցային գործընթացի առաջմղման համար կապահովի ավելի կառուցողական մթնոլորտ», - ասել է Մայիլյանը: