20.02.2018 13:30

Թուրքիայում Գյուլենի հետ կապեր ունենալու մեղադրանքով կձերբակալվի ևս 170 մարդ

Թուրքիայում Գյուլենի հետ կապեր ունենալու մեղադրանքով կձերբակալվի ևս 170 մարդ

Թուրքիայի դատախազությունը 170 մարդու ձերբակալության օրդեր է տվել, այդ թվում՝ նախկին և պաշտոնաթող զինվորականների, որոնք կասկածվում են ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության (FETO) հետ կապերի մեջ, երեքշաբթի հաղորդել է Anadolu գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմիններին:

Ձերբակալության գործողությունը կատարվում է 38 նահանգներում, արդեն ձերբակալվել է 22 հոգի:

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում պետական հեղաշրջման փորձ էր կատարվել: Հիմնականում գործողությունները ծավալվել էին Անկարայում և Ստամբուլում, զոհվել էր 240 թուրք քաղաքացի, ավելի քան երկու հազար հոգի վնասվածքներ էին ստացել: Հեղաշրջման փորձը տապալվել էր: Դրանից հետո Թուրքիայում ձերբակալվել է ավելի քան հիսուն հազար մարդ, աշխատանքից ազատվել կամ հեռացվել են 140 հազարից ավելի պետծառայողներ:

Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման փորձի համար մեղադրում են FETO-ին: Գյուլենն ինքը, որ ապրում է ԱՄՆ-ում, դատապարտել է հեղաշրջման փորձը և հերքել իր առնչությունը դրան:

Փոխանցում է ria.ru-ն: