21.02.2018 10:45

«Բավարիան» համաձայնության է եկել Qatar Airways-ի հետ

«Բավարիան» համաձայնության է եկել Qatar Airways-ի հետ

Մյունխենի «Բավարիան» համաձայնության է եկել Qatar Airways-ի հետ համագործակցության շուրջ,- հաղորդում է «Frankfurter Allgemeine»-ը:

Ընկերության լոգոն կտեղադրվի խաղաշապիկների թևերին առաջիկա 5 մրցաշրջանում, իսկ պայմանագրով Գերմանիայի չեմպիոնը կստանա տարեկան 10 միլիոն եվրո:

Նոր պայմանագիրը վերջ կտա «Բավարիայի» և գերմանական Lufthansa ավիաընկերության 16-ամյա համագործակցությանը: