21.02.2018 11:00

Փհենչհան-2018. Գեղասահորդներ Վիրչուն և Մոյրը ռեկորդակիր են դարձել

Փհենչհան-2018. Գեղասահորդներ Վիրչուն և Մոյրը ռեկորդակիր են դարձել

Կանադացի գեղասահորդներ Տեսսա Վիրչուի և Սքոթ Մոյրի պարային զույգը Փհենչհանի Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ է նվաճել:

Կանադացիների ակտիվում ընդհանուր առմամբ օլիմպիական 5 մեդալ կա (ոսկի Վանկուվեր-2018-ի և Փհենչհան-2018-ի անհատական մրցաշարում, ոսկի Փհենչհան-2018-ի թիմային մրցաշարում, արծաթ` Սոչի-2014-ի անհատական և թիմային մրցաշարերում):

Գեղասահքում օլիմպիական մեդալների քանակով նրանք շրջանցել են շվեդ Յիլիս Գրաֆստրյոմին (3-1-0) և ռուս Եվգենի Պլյուշչենկոյին (2-2-0) և դարձել են ռեկորդակիրներ:

Նշենք` Օլիմպիական խաղերում ընդհանուր առմամբ 3 ոսկի նվաճել են միայն Վիրտու-Մոյր զույգը, Իրինա Ռոդնինան (ԽՍՀՄ, կանանց սահք), Սոնյա Հենին (Նովեգիա, կանանց սահք) և Յիլիս Գրաֆստրյոմը (Շվեդիա, տղամարդկանց սահք):