21.02.2018 12:00

Կոստանյանին առաջադրեցին Թովմասյանի փոխարեն

Կոստանյանին առաջադրեցին Թովմասյանի փոխարեն

Աժ մամլո ծառայությունը փոխանցում է, որ Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը փետրվարի 20-ի նիստում ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել պատգամավոր Գեւորգ Կոստանյանին: Հիշեցնենք, որ հանրապետականները այդ հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանին առաջադրել են ՍԴ անդամի պաշտոնում, ինչից հետո Թովմասյանը հրաժարական է տվել այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնից: