21.02.2018 13:33

Հայաստան կգա Մադագասկարի ԱԳ նախարարը

Հայաստան կգա Մադագասկարի ԱԳ նախարարը

Վաղը՝ փետրվարի 22-ին, երկօրյա այցով Հայաստան կժամանի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահող Մադագասկարի արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի-Նձական։ Ըստ ԱԳՆ հաղորդագրության, Ռաբարի-Նձական Հայաստան է ժամանելու Հայաստանի ԱԳ նախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանի հրավերով:  

Նշվում է, որ Հայաստանում Ռաբարի-Նձական կհանդիպի նաեւ Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:

Փետրվարի 23-ին նախատեսված են Հայաստանի և Մադագասկարի արտգործախարարների բանակցությունները, որոնց արդյունքում նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովն այս տարի կանցկացվի Հայաստանում։