21.02.2018 14:25

Հարց ՀՀ իշխանություններին. Ինչպե՞ս որակել ձեր անտարբերությունը շարժման 30-ամյակի հանդեպ

Հարց ՀՀ իշխանություններին. Ինչպե՞ս որակել ձեր անտարբերությունը շարժման 30-ամյակի հանդեպ

Իրավապաշտպան, Արցախի Հանրապետական կուսակցության նախագահ Կարեն Օհանջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Փետրվարի 20-ին լրացավ ԼՂԻՄ մարզային խորհրդի պատմական նստաշրջանի 30-ամյակը: Այն փաստացի ձեւավորեց ազգային-ազատագրական շարժման գաղափարը՝ Արցախի միավորումը Հայաստանին: Արցախում տեղի են ունենում միջոցառումներ՝ նվիրված 30-ամյա վաղեմության այդ իրադարձություններին: Ինձ համար, որպես մի մարդու, որն ակտիվ մասնակցություն է ունեցել այդ շարժմանը, տհաճ բացահայտում էր հայաստանյան պաշտոնատար անձանց կողմից Արցախում տեղի ունեցող միջոցառումների անտեսումը: Փետրվարի 13-ից առայսօր Հայաստանից ոչ մի պաշտոնատար անձ չի մասնակցել այդ միջոցառումներին: Հետեւաբար, ես ուզում եմ հարց ուղղել ՀՀ իշխանություններին. ինչպե՞ս որակել ձեր պաշտոնական անտարբերությունը Արցախում տեղի ունեցած միջոցառումների հանդեպ: