21.02.2018 15:00

ԿԺԴՀ պատվիրակություն հրաժարվել է Փենսի հետ հանդիպումից

ԿԺԴՀ պատվիրակություն հրաժարվել է Փենսի հետ հանդիպումից

ԿԺԴՀ պատվիրակությունը  Փհենչհենի Օլիմպիական խաղերում վերջին պահին հրաժարվել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ հանդիպումից, հայտարարել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նաուերտը՝ մեկնաբանելով լրատվամիջոցներում հայտնված լուրերը:

Ավելի վաղ Washington Post-ը տեղեկացրել է, թե Փենսը փետրվարի 10-ին պետք է հանդիպեր հյուսիսկորեական առաջնորդի քրոջ՝ Կիմ Յո Չժոնի և ԿԺԴՀ ֆորմալ ղեկավար, երկրի Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Կիմ Յոն Նամի հետ: Պարբերականի տվյալներով՝ հանդիպումից երկու ժամ առաջ  նրանք հրաժարվել են դրանից: Հյուսիսկորեական պատվիրակության որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Հարավային Կորեա կատարած այցի ժամանակ ամերիկյան փոխնախագահը հայտարարել է Փհենյանի դեմ «ամենակոշտ և ագրեսիվ» պատժամիջոցներ սահմանելու մասին:

Նաուերտը նշել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ ներողություն խնդրել Փհենյանից այն բանի համար, որ Փենսը ուշադրություն է հրավիրել Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների խախտումներին: «Մենք թույլ չենք տա, որ Ձմեռային օլիմպիական խաղերին Հյուսիասային Կորեայի մասնակցությունը քողարկի վարչակարգի իրական էությունը, և անհրաժեշտ է, որ աշխարհը միասնական հանդես գա այդ վարչակարգի սպառազինման ապօրինի ծրագրի դեմ: Առավելագույն ճնշման կամպանիան, որը խորացնում է Հյուսիսային Կորեայի դիվանագիտական և տնտեսական մեկուսացումը, կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկիրը չի համաձայնի վստահություն ներշնչող բանակցությունների նստելու՝ ինչպես հասնել Կորեական թերակղզու ապառազմականացմանը»,- հայտարարել է դիվանագետը:

Փոխանցում է ria.ru-ն: