21.02.2018 16:05

ԱՄՆ-ը Ռուսաստանին կոչ է անում դադարեցնել աջակցությունը Ասադի վարչակարգին

ԱՄՆ-ը Ռուսաստանին կոչ է անում դադարեցնել աջակցությունը Ասադի վարչակարգին

ԱՄՆ պետքարտուղարությունը Ռուսաստանին կոչ է անում դադարեցնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի աջակցությունը:

«ԱՄՆ-ը լրջորեն մտահոգված է բռնությունների սաստկացման առիթով Դամասկոսից ոչ հեռու՝ Արևելյան Գուտայում: Վերջին հաղորդագրությունների համաձայն՝ ավիահարվածներն ուղղված են հիվանդանոցներին, որտեղ դեռ բավական մեծ թվով քաղաքացիական ենթակառույցներ կան: Եվ դրա հետևանքով վերջին 48 ժամվա ընթացքում քաղաքացիական բնակչության շրջանում կա ավելի քան 100 զոհ »,- ասել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերտը:

Նա նաև ընդգծել է, որ սիրիական իշխանությունները «շարունակում են այնպիսի մարտավարություն վարել, որը հումանիտար աղետի է տանում»:

Փոխանցում է Interfax-ը: