22.02.2018 09:00

Մարիո Բալոտելին ցանկանում է կրկին հանդես գալ «Միլան»-ում

Մարիո Բալոտելին ցանկանում է կրկին հանդես գալ «Միլան»-ում

«Նիս»-ի հարձակվող Մարիո Բալոտելին ցանկանում է կրկին հանդես գալ «Միլան»-ի կազմում: Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալացին ֆուտբոլիստը մտադիր է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ ֆրանսիական ակումբից և դեմ չի լինի վերադառնալ «Միլան», եթե իտալական ակումբը հանդես գա նման  առաջարկով:

Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա խաղացողը «Նիս»-ի կազմում մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 21 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: