22.02.2018 10:00

Սպալետիին կազատեն աշխատանքից, եթե «Ինտերը» ՉԼ ուղեգիր չապահովի

Սպալետիին կազատեն աշխատանքից, եթե «Ինտերը» ՉԼ ուղեգիր չապահովի

«Ինտերի» ղեկավարությունը որոշել է աշխատանքից ազատել Լուչանո Սպալետիին, եթե թիմը Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճի։ Այս մասին հաղորդում էTuttosport-ը։

Այս պահին «Ինտերը» աղյուսակում զբաղեցնում է 5-րդ տեղը՝ ակտիվում ունենալով 48 միավոր։ Նվիրական 4-րդ տեղից Սպալետիի թիմին բաժանում է մեկ միավոր։ «Ինտերը» շատ հաջող սկսեց մրցաշրջանը, բայց վերջին ժամանակահատվածում շատ է նահանջել։ Հիշեցնենք, որ միլանցիները երկրի առաջնության «Ջենովայի» հետ արտագնա խաղում պարտվեցին։