22.02.2018 10:45

Նազիկ Ավդալյանը հեռացավ մեծ սպորտից

Նազիկ Ավդալյանը հեռացավ  մեծ սպորտից

Հայտնի ծանրորդ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը հեռացել է մեծ սպորից: Մեր մարզուհին տևական ժամանակ չի մարզվել՝ գիտակցելով, որ մեծ սպորտում նոր հաջողությունների հասնելն էլ այնքան իրատեսական չէ:

2017 թվականին Ավդալյանը ուսի, մեջքի ինչպես նաև ծնկների վնասվածք էր ստացել:

Հիշեցնենք, որ 2009 թվականին մարզուհին հռչակվել էր աշխարհի չեմպիոն: 2008 և 2016 թվականներին էլ հաղթող էր դարձել Եվրոպայի առաջնությունում: