22.02.2018 11:00

Ռանիերին չէր հրաժարվի Իտալիայի հավաքականը գլխավորելու առաջարկից

Ռանիերին չէր հրաժարվի Իտալիայի հավաքականը գլխավորելու առաջարկից

Ֆրանսիական «Նանտի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին մեկնաբանել է Իտալիայի հավաքականից հնարավոր առաջարկ ստանալու հնարավորությունը:

«Ցանկացած իտալացի մարզիչ ցանկանում է գլխավորել հավաքականը: Երկու տարվա պայմանագիր ունեմ «Նանտի» հետ, և ոչ մի այլ առաջարկ չեմ ստացել, այդ պատճառով ասելու ոչինչ չունեմ:

Սակայն եթե հավաքականում աշխատելու առաջարկ լիներ, ապա կխնդրեի ակումբի նախագահին բաց թողնել ինձ»,- Ռանիերիի խոսքը մեջբերում է «Sky Sport Italia»-ը: