22.02.2018 08:15

Լա Լիգա. «Ռեալ»-ը հաղթեց «Լեգանես»-ին ու բարձրացավ 3-րդ հորիզոնական (տեսանյութ)

Լա Լիգա. «Ռեալ»-ը հաղթեց «Լեգանես»-ին ու բարձրացավ 3-րդ հորիզոնական (տեսանյութ)


Տեղի ունեցավ Իսպանիայի առաջնության 16-րդ տուրից հետաձգված «Լեգանես» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը: Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը գոլ բաց թողեց արդեն 6-րդ րոպեին, սակայն շուտով կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ:
Նախ՝ իսպանացի հարձակվող Լուկաս Վասկեսը բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոյի փոխանցումից հետո հավասարեցրեց հաշիվը, ապա՝ Կազեմիրոն օգտագործեց Վասկեսի փոխանցումը եւ հաշիվը դարձրեց 2:1: Վերջին րոպեին էլ 11 մետրանոցից աչքի ընկավ իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը:
«Ռեալը» 48 միավորով բարձրացավ երրորդ տեղ՝ հետ թողնելով «Վալենսիային» (46): Երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոն» ունի 55 միավոր, առաջատար «Բարսելոնան»՝ 62 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 16-րդ տուրից տեղափոխված խաղ
«Լեգանես» - «Ռեալ»՝ 1:3