22.02.2018 08:30

«Սևիլիա»-«Մանչեսթր Յունայթեդ». Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի (տեսանյութ)

«Սևիլիա»-«Մանչեսթր Յունայթեդ». Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում իսպանական «Սևիլիան» հյուրընկալել էր անգլիական «Մանչեսթր Յունայթեդին»:

Բազմաթիվ գոլային պահերով հանդիպման ժամանակ զարմանալիորեն գոլ չգրանցվեց և արձանագրվեց 0:0 հաշիվը:

Վինչենցո Մոնտելայի թիմը խաղի ընթացքում խաղային հսկայական առավելություն ուներ, բազմաթիվ անգամ սպառնաց Դավիդ Դե Խեայի դարպասին, սակայն իսպանացին կարողացավ փրկել հյուրերին: Ժոզե Մոուրինյուի թիմը շեշտը դրել էր հակագրոհների վրա, որոնք հազվադեպ էին ավարտվում գոլային պահերով:

Անդալուսցիներն ընդհանուր առմամբ 25 հարված կատարեցին, իսկ «կարմիր սատանաները»` 6: Իսպանացիներն իրացրեցին նաև 12 անկյունային, որոնց անգլիացիները պատասխանեցին 4-ով:

Այս թիմերի պատասխան խաղը կկայանա մարտի 13-ին: