22.02.2018 08:45

ՉԼ. «Շախտյորը» կամային հաղթանակ տոնեց (տեսանյութ)

ՉԼ. «Շախտյորը» կամային հաղթանակ տոնեց (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Շախտյորը» սեփական դաշտում 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց Հռոմի «Ռոմայի» նկատմամբ:

Հանդիպումը բաժանված էր երկու տարբեր խաղակեսերի: Առաջինում իտալացիներն ունեին առավելություն, ինչի շնորհիվ հաշվի մեջ առաջ անցան: Էդին Ջեկոյի նուրբ փոխանցումից հետո աչքի ընկավ հիանալի մարզավիճակում գտնվող Թենգիզ Ունդերը (41-րդ րոպե):

Երկրորդ կեսում առավելությունն անցավ «հանքափորների» կողմը, որոնք կարողացան հաղթանակ կորզել: Հաշիվը հավասարվեց 52-րդ րոպեին, երբ Յարոսլավ Ռակիցկին սեփական կիսադաշտից հիասքանչ փոխանցումով ազատ գոտի դուրս բերեց հարձակվող Ֆեդերիկո Ֆերեյրային, ով շրջանցեց Կոստաս Մանոլասին ու գրավեց դարպասը:

Այդ գոլից հետո ուկրաինական թիմն ավելի ուժեղացրեց ճնշումը և երկրորդ գոլը խփեց (71): Տուգանայնին հիանալի հարվածով աչքի ընկավ Ֆրեդը` 2:1:

Պատասխան մրցավեճը նախանշված է մարտի 13-ին: 

«Շախտյոր»-«Ռոմա»` 2:1

Գոլը` Ֆերեյրա (52), Ֆրեդ (71) - Ունդեր (41)