22.02.2018 12:13

Հոսպիտալում զինվոր է մահացել

Հոսպիտալում զինվոր է մահացել

Փետրվարի 12-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, զինհոսպիտալում մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող Ստեփան Ստեփանյանը: Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ըստ կայքի, նախնական տվյալներով մահվան պատճառը առողջական է եղել. զինծառայողը արձակուրդից վերադարձել է Իջևանի զորամաս, որտեղ ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: