22.02.2018 12:36

Աֆրինում իրավիճակը թեժանում է

Աֆրինում իրավիճակը թեժանում է

Թուրքիան Դամասկոսին սպառնում է «լուրջ հետևանքներով», եթե նա միջամտի Աֆրինի գործողությանը: Անկարայի համար ցանկացած զինված կազմավորում, որ կփորձի ներխուժել քաղաք, ահաբեկիչների կարգավիճակ կստանա և, այդպիսով, ենթակա կլինի ոչնչացման:

«Սիրիական վարչակազմի՝ քրդերի կազմավորումներին օգնության հասնելու ցանկացած փորձ չափազանց լուրջ հետևանքներ կունենա,- հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը:- Ովքեր հայտնվեն ահաբեկիչների կողքին, իրենք էլ կհամարվեն ահաբեկիչներ և օրինական թիրախներ»:

Կալինը տեղեկացրել է, որ երեքշաբթի թուրքական հրետանին արդեն իսկ հարված է հասցրել ավտոշարասյանը, որը փորձում էր Հալեպի կողմից մտնել Աֆրին:

Թուրքական իշխանությունները շարունակում են «Ձիթենու ճյուղ» գործողությունը Սիրիայի հյուսիսում՝ չնայած միջազգային հանրության քննադատությանը:

Փոխանցում է euronews-ը: