22.02.2018 15:54

Օլիմպիական խաղերի փակմանը ԱՄՆ պատվիրակությունը կգլխավորի Իվանկա Թրամփը

Օլիմպիական խաղերի փակմանը ԱՄՆ պատվիրակությունը կգլխավորի Իվանկա Թրամփը

ԱՄՆ նախագահի դուստր և ավագ խորհրդական Իվանկա Թրամփը կգլխավորի երկրի պատվիրակությունը փետրվարի 25-ին Փհենչհանում Օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ, հաղորդել է Սպիտակ տան ներկայացուցիչը:

Ըստ ներկայացուցչի՝ նախատեսված է նաև, որ Իվանկա Թրամփը կընթրի Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ: ԿԺԴՀ-ի հետ շփումներ նախատեսված չեն, ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:

Օլիմպիական խաղերի բացման արարողությանը ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր փոխնախագահ Մայքլ Փենսը:

Փոխանցում է Interfax-ը: