22.02.2018 16:01

Զինվոր է զոհվել

Զինվոր է զոհվել

ԼՂՀ ՊԲ-ն փոխանցում է, որ այսօր ժամը 09:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից սպանվել է ՊԲ զինծառայող, 1998 թ. ծնված Գրիգոր Կարապետի Եղոյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Ավելիւ ուշ, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Գրիգոր Եղոյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն»  մեդալով։