23.02.2018 09:00

Արդյո՞ք Կուրտուան կտեղափոխվի «Ռեալ»

Արդյո՞ք Կուրտուան կտեղափոխվի «Ռեալ»

«Ռեալ»-ը մտադիր է պայմանագիր կնքել «Չելսի»-ի դարպասապահ Տիբո Կոուրտուայի հետ: 

Sky Sports-ի հաղորդմամբ՝ «արքայական» ակումբում բելգիացին կարող է շաբաթական 225 հազար եվրո աշխատավարձ ստանալ: Այդպիսով, Կուրտուան կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող առաջին համարը: 

Նրա տրանսֆերային արժեքը 100 միլիոն եվրո է գնահատվում: