23.02.2018 09:15

Շարունակվում են Դավիդ Յուրչենկոյին Հայաստանի հավաքական հրավիրելու աշխատանքները

Շարունակվում են Դավիդ Յուրչենկոյին  Հայաստանի հավաքական հրավիրելու աշխատանքները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է աշխատանքները ռուսական «Տոսնո»-ի դարպասապահ Դավիդ Յուրչենկոյի՝ Հայաստան ազգային հավաքական հրավիրելու ուղղությամբ: Այս մասին հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը: 

ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը օրեր առաջ հանդիպել է Յուրչենկոյի հետ և կրկին անգամ ներկայացրել ֆեդերացիայի շահագրգռությունը՝ տեսնել ֆուտբոլիստին մեր հավաքականում: Դավիդ Յուրչենկոն հավաստիացրել է, որ շատ է ցանկանում հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում, սակայն դեռևս կան իր գործող պայմանագրի ժամկետի ավարտվելու, ինչպես նաև իրավական բնույթի այլ անորոշություններ, հետևաբար որոշակի ժամանակ և հետագա քննարկումներ կպահանջվեն՝ իրեն ներկայացնող մասնագետների հետ:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կշարունկի աշխատանքները և հույս ունի հարթել Յուրչենկոյի հետ կապված բոլոր խնդիրները: