23.02.2018 09:30

Փհենչհան-2018, մեդալների հաշվարկ. Նորվեգիայի հավաքականը պահպանում է առաջատարի դիրքը

Փհենչհան-2018, մեդալների հաշվարկ. Նորվեգիայի հավաքականը պահպանում է առաջատարի դիրքը

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում շարունակվում են 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը:

Այսօր խաղարկվեց մեդալների 7 հավաքածու: Հերթական մրցույթային օրվանից հետո Նորվեգիայի հավաքականը 13 ոսկե մեդալով շարունակում է գլխավորել մեդալների հաշվարկը:

Գերմանիայի օլիմպիական հավաքականը, նույնպես, 13 ոսկե մեդալ ունի, բայց ավելի քիչ արծաթե մեդալներ ունենալու պատճառով 2-րդն է: