23.02.2018 10:00

Պիրեսը խորհուրդ է տվել Վենգերին կենտրոնանալ Եվրալիգայի խաղերի վրա

Պիրեսը խորհուրդ է տվել Վենգերին կենտրոնանալ Եվրալիգայի խաղերի վրա

«Արսենալի» լեգենդ Ռոբեր Պիրեսը հայտարարել է, որ չի կարողանում այլ կերպ պատկերացնել հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում Կանոնիրների հայտնվելը, բացի Եվրալիգայում հաղթանակից։

Այս պահին Արսեն Վենգերի սաները Պրեմիեր լիգայում 6-րդ տեղն են զբաղեցնում՝ 5-րդ տեղում ընթացող «Տոտենհեմին» զիջելով 7 միավորով։ Թոփ-քառյակում ընդգրկվելը շատ բարդ է թվում։

Միաժամանակ՝ անցած շաբաթ 0-3 ջախջախելով «Էստերսունդին», «Արսենալը» գործնականում ապահովեց ելույթները Եվրալիգայի 1/8 եզրափակիչում։ Պիրեսը գտնում է, որ Զինագործները պետք է ողջ ուժերը կենտրոնացնեն այդ մրցաշարի վրա։

«Եվրալիգան հենց հիմա պետք է «Արսենալի» համար առաջնահերթություն դառնա։ Նրանք պետք է ձգտեն նրան, ինչ արեց «Մանչեսթեր Յունայթեդը» անցած տարի։ Դա նրանց համար լավ օրինակ է։

«Յունայթեդը» հաղթեց Եվրալիգայում և անմիջականորեն հայտնվեց Չեմպիոնների լիգայում, և շատ կարևոր է, որ «Արսենալն» էլ նույն կերպ վարվի։

Եվրալիգան լավ մրցանակ է, այնպես որ՝ դա կարևոր է։ Եվ այս մրցաշրջանում դա «Արսենալի» վերջին հնարավորությունն է հայտնվելու Չեմպիոնների լիգայում։ Ցավոք դա այդպես է։ Եթե նայենք աղյուսակին, ապա «Արսենալի» համար շատ դժվար կլինի ճեղքում կատարել թոփ-քառյակ։

Ես ուզում եմ կրկին «Արսենալին» տեսնել Չեմպիոնների լիգայում։ Սակայն Պրեմիեր լիգայի միջոցով այնտեղ վերադառնալը շատ բարդ է, երբ քեզանից առաջ է «Տոտենհեմը», «Լիվերպուլը» և «Չելսին»,- Պիրեսին է մեջբերում The Sun-ը։