23.02.2018 10:15

Լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը 42-րդն էր Օլիմպիական խաղերում

Լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը 42-րդն էր Օլիմպիական խաղերում

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում այսօր ելույթ է ունեցել Հայաստանի վերջին ներկայացուցիչը` լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը:

18-ամյա հայ մարզիկը հատուկ ոլորավայրէջք մրցաձևում գրանցել է 2 րոպե 08.08 վայրկյան արդյունք և զբաղեցրել է 42-րդ տեղը:

Մրցմանը հայտավորված է եղել 108 մարզիկ, որոնցից  եզրագիծը հատել են միայն 43-ը:

Հատկանշական է, որ Կարապետյանը տարիքով ամենափոքր մասնակիցն էր այս մրցաձևում: Վերջինս մրցումից ընդամենը մի քանի օր առաջ էր սկսել մարզվել: 

Հիշեցնենք` ավելի վաղ դահուկորդ Միքայել Միքայելյանը տղամարդկանց 15 կմ ազատ ոճ մրցատարածությունում ցուցադրել էր 39:01.4 արդյունք և զբաղրել 83-րդ տեղը:

Դահուկորդը զբաղեցրել էր 72-րդ տեղը սպրինտ մրցաձևում` 3:37.40 արդյունքով (+28.86):

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Կատյա Գալստյանն էլ դահուկավազքի կանանց ազատ ոճով 10 կմ մրցատարածությունում զբաղեցրել է 72-րդ տեղը` ցույց տված 30:25.1 արդյունքով: