23.02.2018 10:30

Բարտոմեու. Չեմ կարծում, թե սա Մեսսիի վերջին պայմանագիրն է ակումբի հետ

Բարտոմեու. Չեմ կարծում, թե սա Մեսսիի վերջին պայմանագիրն է ակումբի հետ

«Բարսելոնայի» նախագահ Խոսեփ Բարտոմեուն վստահ է, որ թիմի լիդեր Լիոնել Մեսսին ակումբում դեռ երկար կմնա։ Արգենտինացի հարձակվողի հետ կատալոնյան ակումբի պայմանագիրը մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտն է։

«Բարսելոնան» ուրույն խաղաոճ ունի, և Մեսսին առանցքային խաղացող է, աշխարհի լավագույն խաղացողը։ Հիմա նրա պայմանագիրը 4 տարով է, բայց չեմ կարծում, թե դա նրա վերջին պայմանագիրն է ակումբի հետ։ Մենք ուզում ենք Մեսսիին տեսնել ակումբում և որպես խաղացող, և որպես ապագայի լեգենդ»,- Բարտոմեուին է մեջբերում Marca-ն։