23.02.2018 10:45

Պայմանավորված խաղեր՝ իսպանական ֆուտբոլում

Պայմանավորված խաղեր՝ իսպանական ֆուտբոլում

Իսպանական ոստիկանությունը հետաքննում է Իսպանիայի մի քանի դիվիզիոններում հնարավոր պայմանավորված խաղերի գործը:  El Confidencial-ի հաղորդման համաձայն՝ կասկածի տակ են վերջին 3 մրցաշրջանի 51 հանդիպում: Ցանկում տեղ են գտել նաև Մադրիդի «Ռեալի» («Կաստիլյա») ու «Բարսելոնայի» («Բարսելոնա B») երկրորդ թիմերի մասնակցությամբ խաղերը:

Աղբյուրի հաղորդման համաձայն՝ պայմանավորված խաղերի մասնակիցները պայմանավորվածություններ են ունեցել ասիական բուքմեյքերական ընկերությունների հետ, որտեղ կատարվել են անօրինական խաղադրույքներ: Ոստիկանությանն այս մասին հայտնել է Federbet ոչ առևտրային կազմակերպությունը, որը զբաղված է անօրինական խաղեր հայտնաբերելով:

Նշենք, որ ոստիկանություննը քննում է 2016/16 թթ. մրցաշրջանի 10 խաղ, 2016/17 թթ. մրցաշևջանի 26 խաղ և ընթացիկ մրցաշրջանի 15 հանդիպում: Նշվում է, որ գործով արդեն 20 հոգի ձերբակալվել է: ՈւԵՖԱ-ն նույնպես տեղյակ է գործի ընթացքին ու հետևում է իրադարձությունների զարգացման: Հետաքննությանը մասնակցում են նաև Լա Լիգայի ներկայացուցիչները: