23.02.2018 11:00

Վենգեր. Ուելբեքը օգտակար խաղացող է

Վենգեր.  Ուելբեքը օգտակար խաղացող է

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը գոհ է թիմի հարձակվող Դեննի Ուելբեքի խաղային առաջընթացից:

«Ես ցանկանում եմ պահել Դեննիին թիմի կազմում՝ հաշվի առնելով այն դժվար ժամանակահատվածը, որով անցել է ֆուտբոլիստը: 

Նա լավ մարզավիճակում է, իսկ մարզումների ժամանակ դրական արդյունքներ են նկատվում: Եթե նա կարող է դուրս գալ խաղադաշտ՝ առանց վնասվածքներ ստանալու, ապա ես կպահեմ նրան թիմում:

Ուելբեքը կարող է չդառնալ Քեյնի նման գոլահար, բայց Ազգային հավաքականում նա հրաշալի լրացնում է Հարրիին: Նա օգտակար խաղացող է»,-մասնագետի խոսքերն է փոխանցում ESPN-ը: