23.02.2018 11:30

Գյոտցեի հեղինակած հեքիաթը լուրջ մրցանակի է արժանացել

Գյոտցեի հեղինակած հեքիաթը լուրջ մրցանակի է արժանացել

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեն հաջողության է հասել նաև գրականությունում:

25-ամյա ֆուտբոլիստի գրած հեքիաթը ճանաչվել է 2017 թվականի Գերմանիայի լավագույն մանկական ստեղծագործություն,- տեղեկանում ենք bundesliga.com-ից:

Գերմանացու գիրքը կոչվում է «Մարիոյի մեծագույն երազանքը»: Այն պատմում է փոքրիկ երեխայի մասին, ով երազում է ֆուտբոլիստ դառնալ և խաղալ Գերմանիայի հավաքականում:

Գյոտցեն գրքից ստացած եկամուտը նվիրաբերելու է «Կյանքի երեխաներ» բարեգործական ֆոնդին, որն օգնում է աղքատ ընտանիքների երեխաներին: