23.02.2018 08:30

ԵԼ. «Արսենալ» - «Էստերսունդ»՝ 1:2. «զինագործները» 1/8 եզրափակչում են (տեսանյութ)

ԵԼ. «Արսենալ» - «Էստերսունդ»՝ 1:2. «զինագործները» 1/8 եզրափակչում են (տեսանյութ)

Լոնդոնի «Արսենալը» նվաճեց Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիրը, թեեւ շվեդական «Էստերսունդի» դեմ 1/16 եզրափակիչի պատասխան խաղում պարտվեց 1:2 հաշվով:

Առաջին խաղակեսում ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած թիմը երկու րոպեում երկու գոլ բաց թողեց: Սակայն ընդմիջումից հետո անգլիական թիմը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը՝ 1:2: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը: 88-րդ րոպեին նա ստացավ դեղին քարտ:

Հիշեցնենք, որ Շվեդիայում տեղի ունեցած առաջին խաղում «Արսենալը» հաղթել էր 3:0 հաշվով:

1/8-րդ եզրափակիչի ուղեգրեր նվաճեցին նաեւ իտալական «Միլանը», Բիլբաոյի «Աթլետիկը», ֆրանսիական «Մարսելը», ավստրիական «Զալցբուրգը», Դորտմունդի «Բորուսիան»:

Եվրոպայի լիգա, 1/16 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Արսենալ» (Անգլիա) - «Էստերսունդ» (Շվեդիա)՝ 1:2 (առաջին խաղ՝ 3։0)

Զեադ Կոլաշինաց, 47 – Կալում Չամբերս, 22, ինքնագոլ, Կեն Սեմա, 23