23.02.2018 12:25

Իսլանդիայում գենդերային հավասարություն է

Իսլանդիայում գենդերային հավասարություն է

Այս տարի Իսլանդիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որտեղ տղամարդկանց և կանանց աշխատավարձերը հավասարվել են:

Իսլանդիայում հավասարությունն սկսվում է տնից: Թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք երեխային խնամելու համար եռամսյա արձակուրդի իրավունք ունեն, ևս երեք ամիս՝ երկու երեխայի խնամքի համար: Եթե մայրը պատասխանատու աշխատանքի է, օրինակ՝ բանկի տնօրեն, նա հետծննդյան արձակուրդից հետո կարող է դուրս գալ աշխատանքի, իսկ հայրը մնա տանը՝ երեխայի մոտ:

Իսլանդիայում հավասարության հարցերն ուսումնասիրվում են դպրոցում: Այսօր դա պարտադիր ծրագիր է երկրի լիցեյների ուսումնական ծրագրերում:

Այնուհանդերձ, չնայած հավասար իրավունքների՝ Իսլանդիայում դեռևս շատ կարևոր խնդիրներ չլուծված են մնում, և դրանցից մեկը կանանց նկատմամբ բռնությունների բարձր մակարդակն է:

Փոխանցում է euronews-ը: