23.02.2018 12:39

ԿԺԴՀ-ն կասկած է հայտնել, թե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «լուսնոտ» է

ԿԺԴՀ-ն կասկած է հայտնել, թե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «լուսնոտ» է

ԿԺԴՀ-ն վիրավորվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի արտահայտություններից, թե անհրաժեշտ է շարունակել ճնշում գործադրել Փհենյանի վրա՝ Կորեական թերակղզին ապառազմականացնելու նպատակով: ԿԺԴՀ-ում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչությունում հարց են տվել, թե արդյո՞ք կազմակերպության վարչական ղեկավարը Միացյալ Նահանգների քսու արբանյակը չէ, և նրան խորհուրդ են տվել իրեն «լուսնոտի պես» չպահել:

ԿԺԴՀ դժգոհությունը հարուցած արտահայտությունները հնչել են Մյունխենում փետրվարի 16-ին Անվտանգության միջազգային համաժողովում: Իր ելույթում Գուտերիշը նշել է Փհենյանի և Սեուլի միջև հարաբերությունների ջերմացումը, նաև արտահայտվել է, որ անհրաժեշտ է երկխոսություն ԿԺԴՀ-ի և ԱՄՆ-ի միջև: Ընդ որում՝ նա ընդգծել է, որ ներկա դրությամբ «միանգամայն անհրաժեշտ է շարունակել ճնշում գոծադրել Հյուսիսային Կորեայի նկատմամբ և նրան համոզել նստելու բանակցությունների սեղանի շուրջ ու գտնելու Կորեական թերակղզու խաղաղ ապառազմականացման ուղին»:

ԿԺԴՀ-ում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչությունում գլխավոր քարտուղարի այս խոսքը գնահատել են ոչ խելամիտ: «Դրանք ոչ այլ ինչ են, քան անհեթեթություններ, որոնք անթույլատրելի են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պարագայում, ինչն էլ հարց է առաջացնում՝ այս ի՞նչ քսու արբանյակ է ներկայացնում Միավորված ազգերի կազմակերպությունը»:

Փոխանցում է tass.ru-ն: