23.02.2018 13:29

Հեյլի. Ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը ռազմական գործողությունների նոր միջոց է

Հեյլի. Ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը ռազմական գործողությունների նոր միջոց է

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին պնդում է, որ Ռուսաստանը  ուրիշ երկրներում միջամտում է նախընտրական գործընթացներին, և դա նրա համար ռազմական գործողությունների նոր միջոց է:

«Ռուսաստանը միջամտել է ԱՄՆ ընտրություններին, այդ առիթով ոչ մի կասկած չկա»,- պնդել է Հեյլին Չիկագոյի համալսարանի Քաղաքականության ինստիտուտում ունեցած ելույթում: Նրա խոսքով՝ «դա չի փոխել քվեարկության արդյունքները», սակայն Ռուսաստանը, Հեյլիի կարծիքով՝ ամեն դեպքում «փորձել է ազդել» կամարտահայտության արդյունքների վրա:

ԱՄՆ մշտական ներկայացուցիչը պնդել է, որ Մոսկվան նմանատիպ միջամտություններ է իրականացնում նաև այլ երկրների քաղաքական գործընթացներում: Բացի այդ, նրա խոսքով՝ մի քանի այլ պետություններ ևս, այդ թվում՝ Իրանը, վերջերս նույնպիսի գործողությունների են դիմում:

Փոխանցում է tass.ru-ն: