23.02.2018 14:32

ԱՄՆ-ն ավարտում է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման պլանի մշակումը

ԱՄՆ-ն ավարտում է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման պլանի մշակումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ավագ խորհրդական  Ջարեդ Քուշները և միջազգային բանակցություններում ամերիկյան վարչակազմի հատուկ ներկայացուցիչ Ջեյսոն Գրինբլաթը ավարտում են պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման պլանի մշակման աշխատանքը: Այդ մասին հաղորդել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին:

«Ջարեդ Քուշները և Ջեյսոն Գրինբլաթը բանակցություններ են վարել երկու կողմերի հետ: Նրանք պլան են մշակում: Ոչ մի կողմն էլ սեր չի տածի այդ պլանի հանդեպ, և ոչ մի կողմն էլ այն չի ատի: Դա երկխոսություն սկսելու հիմքն է»,- ասել է Հեյլին:

Փոխանցում է tass.ru-ն: