23.02.2018 16:01

Լուցենկո. Սաակաշվիլին իր քաղաքական կշռով ոչ մեկին չի վախեցնում

Լուցենկո. Սաակաշվիլին  իր քաղաքական կշռով ոչ մեկին չի վախեցնում

Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն կարծում է, որ քաղաքական կշռի առումով Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայում ոչ մեկին չի վախեցնում:

«Սաակաշվիլին ընդհանրապես, քաղաքական կշռի տեսակետից, որ մեկի համար էլ սարսափելի չէ: Ես դա նրան ասել եմ՝ որպես գլխավոր դատախազ: Բայց իր ագրեսիվ հռետորաբանության շնորհիվ նրա շուրջը չափազանց ագրեսիվ մարդիկ են հավաքվում: Նրանցից մեկի մոտից մենք 20 կիլոգրամ պլաստիդ ենք առգրավել: Ի գիտություն՝ դա բավարար էր Գերագույն ռադայի մի պատն ամբողջությամբ հօդս ցնդեցնելու համար: Եվ դա փաստ է»,- հայտարարել է Լուցենկոն հարցազրույցներից մեկում:

Գլխավոր դատախազը նշել է, որ դրա համար Սաակաշվիլիին չի մեղադրում: «Սակայն նրա գործունեությունը, ընտրած հռետորաբանությունը խելապակասներին են ձգում դեպի իրեն: Իսկ երկրի աղքատության, ռազմական դրության պայմաններում այդպիսիք շատ շատ են»:

Փոխանցում է ria.ru-ն: