22.09.2012 03:15

«Հարսնաքարի» հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ

«Հարսնաքարի» հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ

Ինչպես արդեն հայտնել էինք, սեպտեմբերի 21-ին, ժամը 16.50-ին, ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Աճառյան փողոցի 37 հասցեում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տանիքում: Դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.27-ին, մարվել՝ 17.38-ին: Այրվել է տանիքը (300 քմ), այս մասին հայտնում է ԱԻ նախարարությունը: Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան:

Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ:

Լուսանկարը՝ Գ.Շամշյանի