Չինաստան. Սի Ձինպինին առաջարկում են 2023-ից հետո էլ մնալ իշխանության

Չինաստանի իշխող կուսակցությունը առաջարկ է ներկայացրել երկրի Սահմանադրությունից հանել այն դրույթը, որը պետության երկրի ղեկավարի լիազորությունները սահմանափակում է երկու հնգամյա ժամկետով:
Դա ՉԺՀ գործող ղեկավար Սի Ձինպինին հնարավորություն կտա մնալու երկրի ղեկին նաև 2023 թ. նախագահական լիազորությունների ավարտից հետո:
Չինաստանում արդեն որոշ ժամանկ է՝ շրջանառվում են լուրեր այն մասին, թե Ձինպինը փորձում է իշխանության ղեկին մնալ նաև 2023 թ. հետո:
Սի Ձինպինը ծնվել է 1953 թ. ՉԺՀ կոմկուսի հիմնադիրներից մեկի ընտանիքում: Նա Չինաստանի նախագահ է դարձել 2013 թ.: Ձինպինի իշխանության օրոք անցկացվել են տնտեսական բարեփոխումներ և հակակոռուպցիոն խստագույն կամպանիա, նաև նկատելի են դարձել ազգայնականության աճը և քաղաքացիական ազատությունների սահմանափակումները:
Փոխանցում է BBC-ն: