02.03.2018 14:43

Պուչդեմոնը ինքնաբացարկ է հայտնել

Պուչդեմոնը ինքնաբացարկ է հայտնել

Կառլես Պուչդեմոնը հրաժարվել է Կատալոնիան ղեկավարելուց և մարզի կառավարության ղեկավարի պաշտոնում իր փոխարեն առաջարկել է  այլընտրանքնային թեկնածուի:

«Ես Կատալոնիայի խորհրդարանի նախագահին խնդրում եմ իմ թեկնածությունը չառաջադրել Ժեներալիտետի նախագահի պաշտոնում: Ես հայտարարում եմ, որ «Միասին՝ հանուն Կատալոնիայի» խումբն առաջարկում է պատգամավոր Ժորդի Սանչեսին՝ որպես նախագահական պաշտոնի թեկնածու»,- հայտարարել է Կատալոնիայի նախկին ղեկավարը:

Պուչդեմոնը Բելգիա է փախել անցյալ տարվա հոկտեմբերին: Իսպանիայի տարածքում գործում է նրա ձերբակալության օրդերը: Դատախազությունը նրան մեղադրում է Կատալոնիայի անկախության փորձից հետո խռովության և մսխման մեջ:

Ավելի վաղ Իսպանիայի կառավարության ղեկավար Մարիանո Ռախոյը կոչ է արել ընտրել Կատալոնիայի նոր առաջնորդ, որը խնդիրներ չի ունենա արդարադատության հետ:

Փոխանցում է euronews-ը: